Рубрика: Կամավորական աշխատանք

Սեբաստացիները Սևանում

Մայիսի 29-ին Սևանի <<Ամիգո>> սրճարանում տեղի ունեցավ՝ սեբաստացիների և <<Մխիթար Սեբաստացի >> Սևան մասնաճյուղի դպրոց-պարտեզում հայտագրված ծնողների հանդիպումը:

Ներկա էինք նաև մենք՝ դպրոց-պարտեզում աշխատելու համար դիմած չորս կամավորներս:

Այս անգամ մեր հարազատ քաղաքում հյուրը մենք էինք:

Հանդիպումն ընթացավ ջերմ ու խաղախ մթնոլորտում: Կրթահամալիրի ներկայացուցիչները նախ շատ բարեհամբույր դիմավորեցին սևանցի ծնողներին, ներկայացան ու մանրակրկիտ ներկայացրին կրթահամալիրի գործնեությունն ու նպատակը: Անկախ հարցերի տեղատարափից, բոլոր հինգ ներկայացուցիչներն էլ պատասխանում էին բարեհամբույր ու ժպտերես: Դէ իսկ քաղցր հյուրասիրության մասին էլ չասեմ:

Ամբողջ ընթացքում այդ ամենն ավելի պատկերավոր էին դարձնում. էկրանի վրա ցուցադրվում էր դպրոցի շենքերը, բակերը, առօրյան, լողավազանը: Մի խոսքով այն ամենը, ինչը դարձնում է համալիր:


Ապա մեր սիրելի երաժիշտներ՝ Սյուզի Մարգարյանի և Մարինե Ոսկանյանի հզոր ձայների ներքո՝ ծնողների մասնակցությամբ շուրջպար բռնոցինք:

Եվ ուրախ նոտայով էլ հրաժեշտ տվեցինք ծնողներին:

Մենք դեռ երկար զրուցում էինք սեբաստացիների հետ ու կարծես ոչ մի կերպ չէինք ուզում հրաժեշտ տալ: Բայց դէռ երկար ճանապարհ ունեին անցնելու: Ուստի ևս մեկ նկար ու հրաժեշտ՝ սակայն կրկին հանդիպելու ակնկալիքով:

Շնորհակալությունս եմ հայտնում Սևան այցելած սեբաստացիներն (Նելլի Արղության, Մարինե Ոսկանյան, Անահիտ Հարությունյան, Սյուզի Մարգարյան և Արմինե Թոփչյան ) հաճելի օրվա համար:




Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք․ 1-ին օր

Քանի որ առաջին օրն էր, բնականաբար լարվածությունը մեծ էր. չգիտես ուր ես գնում և ինչ միջավայրում կհայտնվես։ Սակայն ամեն ինչ փոխվեց միանգամից։ Մելինե Սիմոնյանը շատ ջերմ և պատրաստակամ ինձ ընդունեց իր խումբ։ Ինձ անմիջապես տվեց էն ազատությունը, որ ես սկսեցի շփվել երեխաների հետ։ Ես ուղղակի հիացած եմ։

Դասապռոցեսը շատ հանգիստ էր ու սահուն։ Չնայած նրան,որ երեխաները առաջին անգամ էին լուծում ռեբուս, հեշտ կողմնորոշվեցին ու առանց խնդրի ևս մի նոր բան յուրացրին։ Դեռ մի բան էլ ավելին. հասցրին այլ աշխատանքներ էլ կատարել։

Թեթև նախաճաշին պատրաստվելիս, բոլորը մի մարդու նման կատարում էին Սիմոնյանի ցուցումները։

Читать далее «Կամավորական աշխատանք․ 1-ին օր»
Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման վերջին օր

Աննկարագրելի էր այն պահը, երբ լսվեց հայկական ելևեջները: Ազգայինի ներքո սկսվեց վերապատրաստման չորրորդ օրը: Մեծ ոգևորություն ապրեցի, երբ արդեն ներկա էի <<Մեդիա ուրբաթին>>: Ինչպես ասում է ժողովուրդը՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Մարմնովս սարսուռ անցավ, երբ սովորող և ուսուցիչ երգում-պարում էին: Դէ իհարկե մենք էլ անմասն չմնացինք: Բակունցի հետ միասին <<Շորոր>> պարը պարեցինք ու էլի մի քանի պարեր:

<<Մեդիա ուրբաթի>> ավարտից հետո, ամփոփեցինք մեր բլոգային վերջին աշխատանքները: Իսկ սա դեռ ամենը չէ. մեզ սպասում էր շրջայցը: Մայր դպրոցին արդեն ծանոթ լինելով՝ քայլերն ուղղեցինք դեպի արևելք: Ինչպես դպրոցում է թափանցիկ ամեն բան, այդպես էլ թափանցիկ կերպով Բակունցը մեզ մանրակրկիտ բացատրեց ու ցույց տվեց կրթահամալիրի բոլոր թևերը: Արևելյան թևից գնացինք քոլեջ, ապա արևմուտք ու ագարակ: Ամեն բան շշմեցուցիչ էր: Չգիտեմ որը թվարկեմ. լողավազանը, բացօդյա լողավազանի նախապատրաստական փուլը, ջերմոցը, ագարակը, փեթակները…… Ու որ ամեն քայլափոխի մանկական անմեղ ձեռքերի միջամտությունը կա:

Փոքր երեխայի պես ամեն ինչին այնպես ոգևորությամբ էի նայում , կարծես այդ ամենն առաջին անգամ էի տեսնում:

Դէ իսկ վերջում ջերմ խոսքեր լսեցինք Բակունցից ու ափսոսանքով հրաժեշտ տվեցինք:

Ուզում եմ նաև խորհին շնորհակալությունս հայտնել Գրետա Բակունցին, այդքան համբերատար գտնվելու համար, իր մարդ տեսակի համար, այն ջերմ մթնոլորտի համար, որ մեզ թվում էր՝ վաղեմի ծանոթներ ենք:

Рубрика: Ինքնակրթություն

Ինքնակրթություն

Արդեն 17 տարի է ինչ ավարտել եմ հանրակրթական դպրոցը, սակայն ոչ մի օր չեմ դադարել սովորել, քանի որ ամեն տարի մեծանալով նորովի ես ընկալում լսածդ, տեսածդ: Սակայն միակ ու գլխավոր պատճառը դա չէ: Օրինակ՝մեր դպրոցում դասավանդվում էր գերմաներենը՝ որպես օտար լեզու, ուստի ես լավ տիրապետում եմ այդ լեզվին: Հետագայում, երբ արդեն տղաս 4 տարեկան էր, վճռական հայտարարեց, որ ուզում է անգլերեն սովորել: Դիմեցի անգլերենի մասնագետի և տղայիս հետ սովորեցի անգլերեն այնքան, որ հիմա կարողանում եմ շփվել:

Սիրում եմ բազմակողմանիությունը: Հաճախել եմ երաժշտական դպրոց, նվագում եմ ջութակ, սակայն քրոջիցս սովորել եմ դաշնամուր, իսկ եղբորիցս շվի նվագել:Մեծ ցանկություն ունեմ մոտ ժամանակներս նաև կիթառ նվագել սովորել:

Անցած աշնանն էլ հաճախել եմ հաշվապահական դասընթացների:

Կարևորում եմ կրթությունը: Երբեք էլ ուշ չէ նորը սովորելու, կամ բաց թողածը լրացնելու: Ամոթալի չէ նաև փոքրից սովորելը:

Ես միշտ պատրաստ եմ ևՙ սովորելու, ևՙ սովորեցնելու: ԵՎ եթե հնարավորություն ընձեռվի աշխատել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, դա կլինի իմ լավագույն ձեռքբերումը, քանի որ այստեղ ուղակի անհնար է չոգեշնչվել ու չսովորել:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման երրորդ օր

Երրորդ օրը Գրետա Բակունցը բացատրեց թե ինչ է նախագիծը, ինչպես են այն կազմում, խմբագրում: Սեփական բլոգի օրինակով պատկերավոր դարձրեց մեր աշխատանքը: Ինձ շատ դուր եկավ Բակունցի բլոգը. շատ հագեցած էր, դասավորված. մի խոսքով ոչ պակաս օրինակելի: Ինչպես միշտ անհատական մոտեցմամբ, Բակունցը համբերատարությամբ ամեն բան բացատրեց ու սովորեցրեց: Դասընթացի վերջում մեկ անգամ ևս ամփոփեցինք օրը, լուսանկարվեցինք:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման երկրորդ օր

Վերապատրաստման երկրորդ օրը ճիշտ նուըն ժամին մեծ ոգևորությամբ ու նույն ջերմ միջավայրում անցկացրինք մեր դասընթացը: Այս անգամ սովորեցինք բլոգը ձևավորել: Նախ, որպես օրինակելի բլոգեր, ծանոթացանք Գոհար Բալջյանի բլոգին: Այնքան մատչելի էր ամեն ինչ, որ անմիջապես տեղադրեցինք նկար, լրացրինք <<Իմ մասին>> դաշտը, տեղադրեցինք հղումները: Մի խոսքով ես ինձ արդեն լիարժեք բլոգեր էի զգում: Էջը ձևավորելուց և վերջնական տեսքի բերելուց հետո,ուղղեցինք անհասկանալի հարցեր, կիսվեցինք տպավորություններով, դէ բնականաբար լուսանկարվեցինք ու հրաժեշտ տվեցինք:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման առաջին օր

Մայիսի 18-ին, ժամը 16:00-ին << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի Մայր դպրոցում տեղի ունեցավ վերապատրաստման առաջին հանդիպումը՝ Գրետա Բակունցի գլխավորությամբ: Ջերմ ու բարեհամբույր միջավայրում ծանոթանալուց հետո, առանց ժամանակ կորցնելու անմիջապես անցանք մեր դասընթացին:

Նախ հասկացանք՝ ինչ է իրենից ներկայացնում բլոգը, ապա Գրետա Բակունցի օգնությամբ և ուղղորդմամբ ստեղծեցինք wordpress.com կայք-էջը:Կարելի է ասել, որ ոչ- մի դժվարության չենք հանդիպել, քանի որ մեր կողքին էր շատ բանիմաց ու իր գործում հմուտ Գրետա Բակունցը:

Ջերմ ու բարի խոսքերով մեզ ողջունեց նաև տիար Բլեյանը:

Վերջում փոքրիկ շրջայց կատարեցինք դպրոցի բակում, բարձրացանք սարալանջ, որտեղ արդեն շատ պարզ նկատելի էր՝ երեխաների իսկ ձեռքով ցանված կորնգանի ծիլերը: Դէ իսկ վերջում էլ լուսանկարվեցինք ու հրաժեշտ տվեցինք:

Рубрика: Նախագիծ

Շրջայց Սևանի վերաբացված թանգարան

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 26

Ճամփորդության երթուղին՝ թիվ 3 մսուր- մանկապարտեզի բակից դեպի Սևանի <<Մշակույթի տուն>>: Շրջայց վերաբացված թանգարանում: Ժամանց-ամփոփում մոտակա այգում:

Պատասխանատուներ՝ դաստիարակներ՝ Մանե Արզումանյան, Հասմիկ Գալիկյան: Շրջայցի կազմակերպիչ՝ Լիլիթ Մուրադյան:

Մասնակիցներ՝Թիվ3 մսուր-մանկապարտեզի ավագ խումբ:

Նպատակը՝

  • <<Մշակույթի տուն >> շենքի ներսում տեղակայված թանգարանում շրջելու, ուսումնասիրելու
  • ծանոթանալու տեղում պահվող թանգարանային նմուշներին
  • ծանոթանալու ծագումնաբանության հետ
  • տեսնելու գտածոներ, հասկանալու՝ ինչ է գտածոն
  • զրուցելու և ներկայացնելու է աշխատակիցը
  • հարց ու պատասխան

Նկարագրություն՝

Մեկնում՝ մայիսի 26-ին ժամը՝11:00

11:25-12:30՝ Այց թանգարան գիդի ուղեկցությանբ

12:30-13:00՝ Մոտակա այգում մարմնամարզությամբ լիցքաթափում: Զրույց-քննարկում, հարց ու պատասխան, ամփոփում:

13:00-13:25՝ վերադարձ:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • դիմակ
  • լանչ
  • ջուր
  • ֆոտոխցիկ
  • ալկոգել

Մասնակիցների ցանկ՝

  1. Մարտիրոսյան Նարե
  2. Լևոնյան Տիգրան
  3. Մանուկյան Հասմիկ
  4. Աղաբաբյան Կարեն
  5. Կիրակոսյան Նունե
  6. Բեկջանյան Գոռ