Рубрика: Ինքնակրթություն

Ինքնակրթություն

Արդեն 17 տարի է ինչ ավարտել եմ հանրակրթական դպրոցը, սակայն ոչ մի օր չեմ դադարել սովորել, քանի որ ամեն տարի մեծանալով նորովի ես ընկալում լսածդ, տեսածդ: Սակայն միակ ու գլխավոր պատճառը դա չէ: Օրինակ՝մեր դպրոցում դասավանդվում էր գերմաներենը՝ որպես օտար լեզու, ուստի ես լավ տիրապետում եմ այդ լեզվին: Հետագայում, երբ արդեն տղաս 4 տարեկան էր, վճռական հայտարարեց, որ ուզում է անգլերեն սովորել: Դիմեցի անգլերենի մասնագետի և տղայիս հետ սովորեցի անգլերեն այնքան, որ հիմա կարողանում եմ շփվել:

Սիրում եմ բազմակողմանիությունը: Հաճախել եմ երաժշտական դպրոց, նվագում եմ ջութակ, սակայն քրոջիցս սովորել եմ դաշնամուր, իսկ եղբորիցս շվի նվագել:Մեծ ցանկություն ունեմ մոտ ժամանակներս նաև կիթառ նվագել սովորել:

Անցած աշնանն էլ հաճախել եմ հաշվապահական դասընթացների:

Կարևորում եմ կրթությունը: Երբեք էլ ուշ չէ նորը սովորելու, կամ բաց թողածը լրացնելու: Ամոթալի չէ նաև փոքրից սովորելը:

Ես միշտ պատրաստ եմ ևՙ սովորելու, ևՙ սովորեցնելու: ԵՎ եթե հնարավորություն ընձեռվի աշխատել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, դա կլինի իմ լավագույն ձեռքբերումը, քանի որ այստեղ ուղակի անհնար է չոգեշնչվել ու չսովորել:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման երրորդ օր

Երրորդ օրը Գրետա Բակունցը բացատրեց թե ինչ է նախագիծը, ինչպես են այն կազմում, խմբագրում: Սեփական բլոգի օրինակով պատկերավոր դարձրեց մեր աշխատանքը: Ինձ շատ դուր եկավ Բակունցի բլոգը. շատ հագեցած էր, դասավորված. մի խոսքով ոչ պակաս օրինակելի: Ինչպես միշտ անհատական մոտեցմամբ, Բակունցը համբերատարությամբ ամեն բան բացատրեց ու սովորեցրեց: Դասընթացի վերջում մեկ անգամ ևս ամփոփեցինք օրը, լուսանկարվեցինք:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման երկրորդ օր

Վերապատրաստման երկրորդ օրը ճիշտ նուըն ժամին մեծ ոգևորությամբ ու նույն ջերմ միջավայրում անցկացրինք մեր դասընթացը: Այս անգամ սովորեցինք բլոգը ձևավորել: Նախ, որպես օրինակելի բլոգեր, ծանոթացանք Գոհար Բալջյանի բլոգին: Այնքան մատչելի էր ամեն ինչ, որ անմիջապես տեղադրեցինք նկար, լրացրինք <<Իմ մասին>> դաշտը, տեղադրեցինք հղումները: Մի խոսքով ես ինձ արդեն լիարժեք բլոգեր էի զգում: Էջը ձևավորելուց և վերջնական տեսքի բերելուց հետո,ուղղեցինք անհասկանալի հարցեր, կիսվեցինք տպավորություններով, դէ բնականաբար լուսանկարվեցինք ու հրաժեշտ տվեցինք:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման առաջին օր

Մայիսի 18-ին, ժամը 16:00-ին << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի Մայր դպրոցում տեղի ունեցավ վերապատրաստման առաջին հանդիպումը՝ Գրետա Բակունցի գլխավորությամբ: Ջերմ ու բարեհամբույր միջավայրում ծանոթանալուց հետո, առանց ժամանակ կորցնելու անմիջապես անցանք մեր դասընթացին:

Նախ հասկացանք՝ ինչ է իրենից ներկայացնում բլոգը, ապա Գրետա Բակունցի օգնությամբ և ուղղորդմամբ ստեղծեցինք wordpress.com կայք-էջը:Կարելի է ասել, որ ոչ- մի դժվարության չենք հանդիպել, քանի որ մեր կողքին էր շատ բանիմաց ու իր գործում հմուտ Գրետա Բակունցը:

Ջերմ ու բարի խոսքերով մեզ ողջունեց նաև տիար Բլեյանը:

Վերջում փոքրիկ շրջայց կատարեցինք դպրոցի բակում, բարձրացանք սարալանջ, որտեղ արդեն շատ պարզ նկատելի էր՝ երեխաների իսկ ձեռքով ցանված կորնգանի ծիլերը: Դէ իսկ վերջում էլ լուսանկարվեցինք ու հրաժեշտ տվեցինք: