Մայիսի 18-ին, ժամը 16:00-ին << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի Մայր դպրոցում տեղի ունեցավ վերապատրաստման առաջին հանդիպումը՝ Գրետա Բակունցի գլխավորությամբ: Ջերմ ու բարեհամբույր միջավայրում ծանոթանալուց հետո, առանց ժամանակ կորցնելու անմիջապես անցանք մեր դասընթացին:
Նախ հասկացանք՝ ինչ է իրենից ներկայացնում բլոգը, ապա Գրետա Բակունցի օգնությամբ և ուղղորդմամբ ստեղծեցինք wordpress.com կայք-էջը:Կարելի է ասել, որ ոչ- մի դժվարության չենք հանդիպել, քանի որ մեր կողքին էր շատ բանիմաց ու իր գործում հմուտ Գրետա Բակունցը:
Ջերմ ու բարի խոսքերով մեզ ողջունեց նաև տիար Բլեյանը:
Վերջում փոքրիկ շրջայց կատարեցինք դպրոցի բակում, բարձրացանք սարալանջ, որտեղ արդեն շատ պարզ նկատելի էր՝ երեխաների իսկ ձեռքով ցանված կորնգանի ծիլերը: Դէ իսկ վերջում էլ լուսանկարվեցինք ու հրաժեշտ տվեցինք: