
Քանի որ առաջին օրն էր, բնականաբար լարվածությունը մեծ էր. չգիտես ուր ես գնում և ինչ միջավայրում կհայտնվես։ Սակայն ամեն ինչ փոխվեց միանգամից։ Մելինե Սիմոնյանը շատ ջերմ և պատրաստակամ ինձ ընդունեց իր խումբ։ Ինձ անմիջապես տվեց էն ազատությունը, որ ես սկսեցի շփվել երեխաների հետ։ Ես ուղղակի հիացած եմ։
Դասապռոցեսը շատ հանգիստ էր ու սահուն։ Չնայած նրան,որ երեխաները առաջին անգամ էին լուծում ռեբուս, հեշտ կողմնորոշվեցին ու առանց խնդրի ևս մի նոր բան յուրացրին։ Դեռ մի բան էլ ավելին. հասցրին այլ աշխատանքներ էլ կատարել։
Թեթև նախաճաշին պատրաստվելիս, բոլորը մի մարդու նման կատարում էին Սիմոնյանի ցուցումները։
Այնքան հետաքրքիր էր ու հաճելի, որ չեմ ուզում որևէ բան բաց թողնել։
Իսկ հետո մեզ միացավ ուսուցչի օգնականը` Անի Գրիգորյանը։
Քանի որ սովորողները գիտեն, որ բացօդյա լողավազանների աշխատանքներն են ընթանում, անվերջ խոսում էին դրա մասին։ Դէ իսկ ընկեր Մելինեն էլ խոստացավ դուրս տանել։
Ռուսերենի ուսուցչուհու հետ նոր բառեր սովորեցին, կրկնեցին անցածը, իսկ երգի ժամին երգեցին <<Ա՜յ արևը, արևը>> , <<Ձիուկի երգը>>, <<Հինգ այծ ունեմ>>, և ուրախացան, որ շրջագայության ժամանակ բարձունքն հաղթահարելիս երգելու են, որպեսզի դժվարություն չզգան:

Ապա մայրենիի ժամին ուղղագրական նոր բառեր սովորեցին: Արտասանեցին Ղ. Աղայանի << Սագ>> բանաստեղծությունը ու էլի ուրիշներ: Երեխաներiն ստուգելու համար ընկեր Մելինեն հանձնարարեց ինքնուրույն աշխատանք. ով ավելի շատ բառ կգրի:
Այ իսկ վերջում խոստացված զբոսանքը լողավազանների մոտ:
Այնքան լի էր օրը, որ չհասցրի նկատել՝ ինչպես անցավ ժամանակը: Անչափ տպավորված եմ ու անհամբեր՝ երբ է գալու հաջորդ աշխատանքային օրը:
Համոզված ասում եմ՝ արդեն ձեռքբերում ունեմ, քանի որ հնարավորություն ունեմ գտնվել << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: