Հունիսի 3_ին տիար Բլեյանը աշխատանքային այցով ժամանել է Վարսերի գյուղապետարան, եղել է նաև Սևան քաղաքում ու հանդիպել Տեր Ստեփանոս քահանայի հետ։
Քանի որ, ամեն ինչ բաց ու թափանցիկ ֆորմատի մեջ է, ու նախօրոք իմանալով այցի ու նպատակի մասին, իմանալով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, կամավորական Սոնան հրավիրեց տիար Բլեյանին ու անձնակազմին իրենց տուն` մի փոքր հանգստանալու ու մաքուր օդում կտրվելու առօրյա հոգսերից։

Հրավիրված էինք նաև մենք` դպրոց_պարտեզում աշխատելու հայտագրվածներս, նաև ծնողներ, որոնք հայտագրել են իրենց երեխաներին`
դպրոց_պարտեզում սովորելու համար։
Սոնայի ծնողները ջերմ հյուրընկալեցին, առատ հյուրասիրեցին։
Մի փոքր հանգստանալուց հետո, միջավայրը կրկին դարձավ գործնական։ Նորից լսեցինք տիար Բլեյանին, հասկացանք հանդիպումների արդյունքներն ու հետագան։
Ժամանակը սուղ էր ու 《Գագարին》պռոեկտի ներկայացուցիչներն էլ սպասում էին ։ Ուստի գյուղական անարատ մածունը վայելելուց հետո, մենք ` նորաթուխ սեբաստացիներս, հրաժեշտ տվեցինք փորձառու սեբաստացիներին։