Рубрика: ․․․

Փորձի փոխանցում Լճաշենում և Դդմաշենում

Բլեյան կրթական բաց ցանցով փորձի փոխանցման նպատակով, հունիսի 15֊իր Լճաշեն և Դդմաշեն է ժամանել սեբաստացի աշխատանքային երկու խումբ։ Խմբերին կցված էինք նաև մենք` աշխատելու համար հայտագրված չորս սևանցիներս։

Մեկնարկը եղել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից և առաջին կանգառը Զովաբեր գույղն էր, ուր խումբն իրականացրել է քայլք Խլխլում։

Սեբաստացի խմբին մենք միացանք Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Ժամը 10։00֊ին եկեղեցում ժամերգություն ունեցանք` շատ սիրելի երաժիշտներ Սեդա Թևանյանի և Մարիամ Մնացականյանի հզոր ձայնակցությամբ։ Ժամերգությունը անչափ տպավորիչ էր ինձ համար. երբևէ առանց քահանայի մասնակցության ժամերգության չէի մասնակցել։ Ապա եկեղեցու բակում պարերգերով ու շուրջպարով եզրափակեցինք նախագծի այս հատվածը։

Խմբերը կազմված էին, հստակ գիտեին անելիքն ու երթուղին, մենք էլ կցված էինք խմբերին։ Դէ ուրեմն ի գործ։

Ես կցված էի երկրորդ խմբին. գնում էի ծնողներիս ծննդավայր Լճաշեն։ Ճանապարհը `վստահ էի, որ հաճելի է լինելու, քանի որ տիար Բլեյանը ընկերակցում էր մեզ։ Ամբողջ ճանապարհին տիարը զրուցում էր։ Գյուղերի մոտով անցնելիս պատմում էր գյուղորի մասին։ Մենք էլ համակ ուշադրությամբ լսում էինք։ Հետաքրքիրն այն է, որ ես այնպես զարմացած էի հետևում տիարի խոսքին, որ կթվար` առաջին անգամ էի լինում այդ կողմերում։ Վարսեր գյուղի մոտ երիցուկի դաշտը շատ գայթակղիչ էր։ Մի պահ կանգառ ունեցանք (մյուս խմբի աչքից հեռու) ու շտապով հասանք Լճաշեն։ Մեզ էին սպասում տեղի սաները, աշխատակազմն ու գյուղապետը` պարոն Մարգարյանը։

Ուրախ ողջույններով մտանք բակ։ Երեխաների շրջանը խախտեցինք մեր ներկայությամբ։ Երգեցինք 《Ձիուկ》, 《Խնոցի》, 《Արև, արև ե’կ, ե’կ》։ Երեխաների հետ մանկացած` խաղացինք տարատեսակ ռոդարիական խաղեր, կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք (պատրաստեցինք Նուրին տիկնիկին)։ Այս ամենին մասնակից դարձրինք լճաշենցիներին։ Երեխաների ուտելու ժամն էր, իսկ մեր` երգ ու պարի։

Հյուրասիրվելուց հետո, հրաժեշտ տվեցինք և ուղղություն վերցրիք Դդմաշեն` միանալու առաջին խմբին։

Դդմաշենում մեզ էին սպասում առատ հյուրասիրությամբ։ Ճաշակեցինք համեղ ուտելիքներց, գյուղական պանրից, զովացանք ու 《չհագեցանք》 անմահական մածնաբրդոշից. չգիտեմ էլ` որը թվարկեմ։ Սեդայի ու Մարիամի անզուգական ձայնակցությամբ շնորհակալություն հայտնեցինք հյուրասիրության համար։ Մի վերջին նկար ու հրաժեշտ։

Ինչպես միշտ ես չեմ զլանա ու կրկին շնորհակալությունս կհայտնեմ Թոփչյան Արմինեին` անկրկնելի նկարնեիր համար, պահը բաց չթողնելու և անմահացնելու համար։

Автор:

Սիրում եմ ճամփորդել, սպորտով զբաղվել։ Ատում եմ սուտը։ Ճշտապահ եմ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s