Рубрика: ․․․

Սոնան մեզ հյուր

Հունիսի 23֊ին Teams հարթակում մենթոր Անահիտ Հարությունյանի հետ հանդիպում֊քննարկում ունեցանք։ Ծանոթացանք Teams ֊ի գործիքներին, բանավոր վերլուծեցինք Մոնտեսորիի ու Հոլթի աշխատությունները։ Անահիտը նոր ցուցումներ տվեց ճամբարի նախագծի հետ կապված։ Ապա նոր հանդիպման օր նշանակվեց հունիսի 30֊ը։

Ես և Սոնան միասին ենք աշխատում ճամբարի նախագծի վրա ու որոշեցինք հանդիպել մեր տանը։Սոնան մեծ սիրով ընդունեց առաջարկս և հաջորդ օրն իսկ հյուրընկալվեց մեզ։

Երեխաներս շատ էին լսել Սոնայի մասին, ուստի ջերմ ընդունեցին։ Սոնան` չմոռանամ ասել, շատ նրբանակատորեն ներկայացավ երեխաներիս. ժպիտը դեմքին, նվերներն ու քաղցրավենիքն էլ ձեռքին։

Անմիջապես շահեց երեխաներս սիրտն ու խաղեր խաղաց. մոռացել էր` ինչի համար է եկել։

Ապա անցանք մեր գործին։ Մթնոլորտը գործնական էր, սակայն այն երբեմն֊երբեմն խախտվում էր աղջկաս միջամտությունից։

Աղջիկս չեր համակերպվում, որ ես եմ աշխատում համակրգչով։ 《Ինչո՞ւ դու չես աշխատում Սոնա քուրիկ։ Ախր մամաս կհոգնի է՜》։ Մանկական մաքրություն, միամտություն։ 《Փողկապս ձգեցի》. աղջիկս իմ մասին մտածում է։

Դէ իհարկե աշխատեցինք, բայց չավարտեցինք։ Որոշեցինք էլի հանդիպել ու շարունակել. ինչու՞ ոչ, եթե օրը հետաքրքիր է անցնում։

Մի բան էլ պատմեմ ու վերջ։ Սոնան աղջկաս խոստացավ նորից գալ ու նույն նվերից (բայց մեծը ) նորից բերել։ Աղջիկս համաձայնեց, բայց ինձ հարց տվեց.

֊Մա՜մ, կթողնես Սոնա քուրիկն ինձ էլի սրանից բերի։ Մենակ չասես չէ, լավ էլի՜։

Հրաշք են այս երեխաները, այնպես չէ՞։

Рубрика: Վերլուծական

Ջոն Հոլթի《Մանկական հաջողությունների երաշխիքը》հոդվածի երկրորդ մասի վերլուծական

Երեխան ամենամեծ ու չբացահայտված գաղտնիքն է։ Ամեն մի չնչին շարժում, ժեստ, միմիկա մի նոր բացահայտում է։

Հոլթը շատ պատկերավոր, Լիզայի օրինակով, բացահայտում է մանկական հաջողությունների գաղտնիքը։ Այս հատվածում մանրամասն նկարագրված էր աշխարհընկալումը խաղային տարբերակով։ Խոսեց խաղերի, վախերի, ձգտումների, հետաքրքրությունների, զգացմունքների ու ագրեսիայի մասին։ Կփորձեմ ես էլ անդրադառնալ ու տեսակետով կիսվել։

Երեխայի հետ ամեն մի օրը, վայրկյանը տոն է, խաղ է։ Շրջապատն ուսումնասիրելիս` երեխաներն այնպիսի բաներ են անում, որ անհնար է անտարբեր ու անմասն մնալ։ Կարծում եմ, որ խաղային տարբերակով ուսուցանումը լավագույն մեթոդն է, քանի որ պատկերավորը դյուրընկալելի է ու հիշելի։ Այն ինչ մատուցվում է խաղի միջոցով, երեխան ընկալում է խաղ, սակայն սերտում է շատ լավ` կրկին խաղալու ակնկալիքով։

Մանկական վախերիը, որոնք մտնում են երեխայի գիտակցության մեջ, ըստ իս, որպես այդպիսին չկան։ Երեխան վախ չունի ու նա չգիտի, թե վախն ինչ է։ Վախ երեխայի մեջ սերմանում են։ Օրինակով ասեմ. երեխային անընդհատ ասում են. 《Սենյակում մութ է, բոբո կա, մի’ գնա, կվախենաս》։ 《Գայլը եկավ, սու’ս մնա》։ 《Կե’ր, թե չէ բժիշկը կգա》։ 《Մի’ աղմկիր, հարևանը դուռը թակում է》։ Եվ այսպես շարունակ, երեխան արհեստականորեն ձեռք բերեց վախի զգացում մթության, կենդանու, բժշկի, հարևանի հանդեպ։Ցանկանում եմ մի փոքր սեփական փորձիցս ասեմ։ Իմ երկու երեխաների ներկայությամբ ես երբևէ չեմ արտաբերել վախ բառը։ Տղաս տասը տարեկան է ու ես երբևէ չեմ տեսել , որ նա վախենա մթությունից։ Եվ նույնն էլ աղջիկս, որ շուտով կդառնա չորս տարեկան։

Ձգտումները , հետաքրքրություններն ու զգացմունքները նույնպես սերմանելի են։ Երեխան,ով ջանում ու տքնում է, որ հասնի խաղալիքին, պետք չէ խանգարել, այլապես միշտ ընտրում է հեշտ տարբերակը. լացի միջոցով հասնել նպատակին` դիմացինի օգնությամբ։ Հետաքրքրությունները միշտ պետք է բավարարվի, այլապես այն կմարի և ուղեղը կբթանա ու երեխայի զարգացման տեմպն էլ կդանդաղի։

Ինձ համար շատ ցավոտ է խոսել ագրեսիայից։ Ես մտածում եմ , որ նախ պետք է հասկանալ պատճառահետևանքային կապը ու նոր որակավորել երեխային որպես այդպիսին։ Շատ հաճախ ագրեսիայի դրսևորման պատճառ հանդիսանում են հեց ծնողները։ Այստեղ պետք է այլ անկյունից մոտենալ ու երեխային չխորացնել դրա մեջ։

Ամեն անգամ,երբ կարդում եմ Հոլթի աշխատություններից, անմիջապես մտքումս ինձ հարց եմ տալիս.《Արդյոք չեմ սխալվել երեխաներիս դաստիարակելիս》…

Երեխաները մեր հույսն են, լույսն են, ամեն ինչն են, և ի վերջո, նրանք մեր կյանքի իմաստն են։

Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի…..

https://dpir.mskh.am/hy/node/847