Հունիսի 23֊ին Teams հարթակում մենթոր Անահիտ Հարությունյանի հետ հանդիպում֊քննարկում ունեցանք։ Ծանոթացանք Teams ֊ի գործիքներին, բանավոր վերլուծեցինք Մոնտեսորիի ու Հոլթի աշխատությունները։ Անահիտը նոր ցուցումներ տվեց ճամբարի նախագծի հետ կապված։ Ապա նոր հանդիպման օր նշանակվեց հունիսի 30֊ը։
Ես և Սոնան միասին ենք աշխատում ճամբարի նախագծի վրա ու որոշեցինք հանդիպել մեր տանը։Սոնան մեծ սիրով ընդունեց առաջարկս և հաջորդ օրն իսկ հյուրընկալվեց մեզ։
Երեխաներս շատ էին լսել Սոնայի մասին, ուստի ջերմ ընդունեցին։ Սոնան` չմոռանամ ասել, շատ նրբանակատորեն ներկայացավ երեխաներիս. ժպիտը դեմքին, նվերներն ու քաղցրավենիքն էլ ձեռքին։

Անմիջապես շահեց երեխաներս սիրտն ու խաղեր խաղաց. մոռացել էր` ինչի համար է եկել։
Ապա անցանք մեր գործին։ Մթնոլորտը գործնական էր, սակայն այն երբեմն֊երբեմն խախտվում էր աղջկաս միջամտությունից։
Աղջիկս չեր համակերպվում, որ ես եմ աշխատում համակրգչով։ 《Ինչո՞ւ դու չես աշխատում Սոնա քուրիկ։ Ախր մամաս կհոգնի է՜》։ Մանկական մաքրություն, միամտություն։ 《Փողկապս ձգեցի》. աղջիկս իմ մասին մտածում է։
Դէ իհարկե աշխատեցինք, բայց չավարտեցինք։ Որոշեցինք էլի հանդիպել ու շարունակել. ինչու՞ ոչ, եթե օրը հետաքրքիր է անցնում։
Մի բան էլ պատմեմ ու վերջ։ Սոնան աղջկաս խոստացավ նորից գալ ու նույն նվերից (բայց մեծը ) նորից բերել։ Աղջիկս համաձայնեց, բայց ինձ հարց տվեց.
֊Մա՜մ, կթողնես Սոնա քուրիկն ինձ էլի սրանից բերի։ Մենակ չասես չէ, լավ էլի՜։
Հրաշք են այս երեխաները, այնպես չէ՞։