Պիցցա. Պիցցայի պատրաստման համար անհրաժեշտ է խմոր հունցել։ Մենք սիրով կանեինք այդ գործողությունը, բայց մեր ժամանակը սուղ է, այդ իսկ պատճառով պիցցան կպատրաստենք պատրաստի խմորով։Մեզ անհրաժեշտ է նաև լոլիկ, պղպեղ,պանիր, հավի կրծքամիս, ձեթ, ձու, լոլիկի մածուկ և բարձր տրամադրություն։
Ֆռեշ. Մեզ հարկավոր է ելակ, բանան, ջուր, պաղպաղակ և մի փոքր էլ շաքարավազ։Այս ամենը լավ հարում ենք հարիչով, և մեր ֆռեշը պատրաստ է։
Մրգային աղցան. Հարկավոր է բանան, ելակ, նարինջ։ Այս ամենը մանրացնում ենք և խառնում իրար։
Բանջարեղենային աղցան. Աղցանի համար անհրաժեշտ է կաղամբ, գազար, վարունգ, կանաչի, թթվասեր և մարինացված եգիպտացորեն։
Այս ամբողջ գործընթացին մեզ են միանում ճամբարականներն ու ծնողները։
Երեխաները փորձում են կտրատել մրգերը շրջանաձև, խորանարդաձև։ Ընթացքում համեմատում են կտորները, մրգերի գույները։Ուսումնասիրում են մրգերի, բանջարեղենի կառուցվածքը։
Բարի ախորժակ։