Կոնֆետային ծիածան. M&Ms կոնֆետները, ըստ ծիածանի գույների շարում ենք ափսեի մեջ և ավելացնում ջուր։ Որոշ ժամանակ անց նկատելի է դառնում, որ կոնֆետները լուծվել են ջրում` գունավորելով այն։ Ապա մի փոքր թեքում ենք ափսեն և կոնֆետային ծիածանը պատրաստ է։
Հաճելի թշշիկ. Վերցնում ենք մեկ բաժակ ջուր, ավելացնում ենք մեկ թեյի գդալ կերակրի սոդա և մեկ թեյի գդալ կիտրոնի աղ։ Արդյունքում ստանում ենք հաճելի թշշիկ, իսկ եթե ջրի փոխարեն վերցնենք նարնջի բնական հյութ, արդյունքում կստանանք գազավորված ըմպելիք։