Рубрика: Ինքնակրթություն

Ինքնակրթություն

Արդեն 17 տարի է ինչ ավարտել եմ հանրակրթական դպրոցը, սակայն ոչ մի օր չեմ դադարել սովորել, քանի որ ամեն տարի մեծանալով նորովի ես ընկալում լսածդ, տեսածդ: Սակայն միակ ու գլխավոր պատճառը դա չէ: Օրինակ՝մեր դպրոցում դասավանդվում էր գերմաներենը՝ որպես օտար լեզու, ուստի ես լավ տիրապետում եմ այդ լեզվին: Հետագայում, երբ արդեն տղաս 4 տարեկան էր, վճռական հայտարարեց, որ ուզում է անգլերեն սովորել: Դիմեցի անգլերենի մասնագետի և տղայիս հետ սովորեցի անգլերեն այնքան, որ հիմա կարողանում եմ շփվել:

Սիրում եմ բազմակողմանիությունը: Հաճախել եմ երաժշտական դպրոց, նվագում եմ ջութակ, սակայն քրոջիցս սովորել եմ դաշնամուր, իսկ եղբորիցս շվի նվագել:Մեծ ցանկություն ունեմ մոտ ժամանակներս նաև կիթառ նվագել սովորել:

Անցած աշնանն էլ հաճախել եմ հաշվապահական դասընթացների:

Կարևորում եմ կրթությունը: Երբեք էլ ուշ չէ նորը սովորելու, կամ բաց թողածը լրացնելու: Ամոթալի չէ նաև փոքրից սովորելը:

Ես միշտ պատրաստ եմ ևՙ սովորելու, ևՙ սովորեցնելու: ԵՎ եթե հնարավորություն ընձեռվի աշխատել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, դա կլինի իմ լավագույն ձեռքբերումը, քանի որ այստեղ ուղակի անհնար է չոգեշնչվել ու չսովորել: