Մեր առավոտները սկսվում են 《Բարև ես…》 խաղով։Ճամբարականները ողջունում են ընկերներին, պատմում` ինչ տրամադրություն ունեն և ինչպես կցանկանային օրն անցկացնել։Չեն մոռանում միմյանց բարձր տրամադրություն մաղթել։
Рубрика: Խաղեր
Պատրաստում ենք առագաստանավ
Անհրաժեշտ է 3 ամրակ, 5 հատ պաղպաղակի փայտիկ` 3֊ը միանաման, 2֊ը միանման, մի փոքր գունավոր թուղթ, տաք սոսինձ և մի կտոր ժապավեն։
Ռոդարիական խաղեր
Ճամբարականները բաժանվում են երկու խմբի։ Խաղի մեկնարկը տալուն պես` երեխաները, հերթականությամբ գլուխկոնծի տալով, հասնում են օղակներին, ցատկելով օղակների միջով անցնում են, ոլոր֊մոլոր անցնում են կոների միջով։ Վերջից արագ վազքով գալիս են սկիզբ և ձեռքի հարվածով խաղի հերթը հանձնում ընկերոջը։ Եվ այսպես մինչև վերջին մասնակիցը։ Հաղթում է այն թիմը, որը առանց կանոնները խախտելու և արագ կխաղա մինչև վերջին մասնակիցը։
Համով ճամբար
Պիցցա. Պիցցայի պատրաստման համար անհրաժեշտ է խմոր հունցել։ Մենք սիրով կանեինք այդ գործողությունը, բայց մեր ժամանակը սուղ է, այդ իսկ պատճառով պիցցան կպատրաստենք պատրաստի խմորով։Մեզ անհրաժեշտ է նաև լոլիկ, պղպեղ,պանիր, հավի կրծքամիս, ձեթ, ձու, լոլիկի մածուկ և բարձր տրամադրություն։
Ֆռեշ. Մեզ հարկավոր է ելակ, բանան, ջուր, պաղպաղակ և մի փոքր էլ շաքարավազ։Այս ամենը լավ հարում ենք հարիչով, և մեր ֆռեշը պատրաստ է։
Մրգային աղցան. Հարկավոր է բանան, ելակ, նարինջ։ Այս ամենը մանրացնում ենք և խառնում իրար։
Բանջարեղենային աղցան. Աղցանի համար անհրաժեշտ է կաղամբ, գազար, վարունգ, կանաչի, թթվասեր և մարինացված եգիպտացորեն։
Այս ամբողջ գործընթացին մեզ են միանում ճամբարականներն ու ծնողները։
Երեխաները փորձում են կտրատել մրգերը շրջանաձև, խորանարդաձև։ Ընթացքում համեմատում են կտորները, մրգերի գույները։Ուսումնասիրում են մրգերի, բանջարեղենի կառուցվածքը։
Բարի ախորժակ։
Բնագիտական փորձեր
Կոնֆետային ծիածան. M&Ms կոնֆետները, ըստ ծիածանի գույների շարում ենք ափսեի մեջ և ավելացնում ջուր։ Որոշ ժամանակ անց նկատելի է դառնում, որ կոնֆետները լուծվել են ջրում` գունավորելով այն։ Ապա մի փոքր թեքում ենք ափսեն և կոնֆետային ծիածանը պատրաստ է։
Հաճելի թշշիկ. Վերցնում ենք մեկ բաժակ ջուր, ավելացնում ենք մեկ թեյի գդալ կերակրի սոդա և մեկ թեյի գդալ կիտրոնի աղ։ Արդյունքում ստանում ենք հաճելի թշշիկ, իսկ եթե ջրի փոխարեն վերցնենք նարնջի բնական հյութ, արդյունքում կստանանք գազավորված ըմպելիք։
Բակային խաղեր
Պախկվոցի. նա, ով պետք է փակի աչքերը, կանգնում է պատր առաջ: Նա հաշվում է մինչև տասը, իսկ մըուսները թաքնվում են: Աչքերը փակողը բաց է անում աչքերը և սկսում որոնել ընկերներին: Եթե մեկին գտնում է, ձեռքով խփում է, իսկ երբ չի կարողանում խփել. թաքնվողը վազում հասնում է պատին (որտեղ փակել էր ընկերը), ազատում է ընկերներին, եթե ոչ` ինքն է փակում աչքերը:
Մուկն ու կատուն. խաղում են 20-25 հոգով: Ճամբարականներից մեկն ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները, ձեռք ձեռքի բռնած, շրջան են կազմում: Մուկը վազում է շրջանից դուրս ` կատվից փախչելով: Ճամբարականները օգնում են մկնիկին, որպեսզի մուկը մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան:Երբ բռնվում է մկնիկը, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
Անհաղթ աքլորը. գծում են շրջան,որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկելով, ուսով հրում են միմյանց: Նրանցից մեկը մյուսին դուրս է հրում շրջանից: Հաղթողի հետ կռվում է հաջորդը:
Ջրային խաղեր
Ջրային խաղերը, որպես կրթական կարևորագույն գործիք. նպաստում են երեխայի մտավոր, ֆիզիկական, ինչպես նաև հոգևոր զարգացմանը: Խաղերը բազմազան են, բայց խոսենք մի քանիսի մասին, զուգընթաց կկատարենք ջրային մարզումներ:
Եվ այսպես ջրային փրփրադեզ. սա երևի թե միակ խաղալիքն է, որից երեխաները չեն հոգնում: Ամանի հեղուկը լցնում ենք փուչիկների մեջ , ավելացնում փոքր քանակությամբ ջուր, փչում փուչիկը ու լավ թափահարում: Այս ամենին է միանում լավ տրամադրությունը ու երեխաների բարձր ճիչերը` լողավազանից: Ապա փուչիկների միջի ստացված փրփուրը երեխաները լցնում են միմյանց վրա և շարունակում են աշխույժ չմփչմփոցներնորով փրփրեցնել լոզաղավազանը:
Ջրային գնդակաորս. գնդակը նետում ենք լողավազանի մեջ, երեխաները հրահանգը լսելուն պես շտապում են գնդակի հետևից: Կամ ճամբարականները բաժանվում են խմբերի, թիմակիցները պայքարում են, որպեսզի, ինչքան հնարավոր է, գնդակը պահեն իրենց մոտ: