Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք֊ 4֊րորդ օր

Սովորողներն առօրյաի հունով առաջ են շարժվում։ Սակայն շնորհիվ ընկեր Մելինեի, երբեմն առօրյան հունից դուրս է գալիս ` բառիս դրական առումով։ Հետաքրքիր խաղերը, լողավազանը, բանաստեղծւթյուններն ու նկարչությունը երեխաների օրը հագեցած է դարձնում։

Մելինեի հետ մի փոքր քննարկումից հետո,օրն հետաքրքիր դարձնելու համար, տեխնոլոգիական նախագիծ կազմեցի ու այսօր սովորողների հետ իրականացրի այն բացօթյա միջավայրում։

Նախագիծն այն էր, որ սովորողները` ջրով լցված մեկ անգամյա օգտագործման թափանցիկ բաժակների մեջ գուաշի օգնությամբ, փորձում են նոր գույներ ստանալ։ Այդ կերպ հասկանալով, որ հոգ չէ, եթե ձեռքի տակ չկան մեզ անհրաժեշտ գույները։ Չէ՞ որ սեբաստացիները հմուտ աճպարարներ են։ Քննարկում ենք նաև ջրի բաղադրությունը, ինչ կլինի եթե ջրին ավելացնենք շաքարավազ կամ աղ։ Ինչ կլինի եթե ջրի մեջ գցենք քար կամ թել։ Այս ամենը պատկերավոր դարձնելուց հետո մի լավ քննարկում էլ արեցինք ու պատրաստվեցինք երգելու։

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք֊ 3_րորդ օր

Հունիսի առաջին օրն ինքնին յուրահատուկ է։ Սակայն մեր սովորողների համար այդ օրը կրկնակի յուրահատուկ դարձավ Մելինե Սիմոնյանի շնորհիվ։ Նրա անսահման էներգիայի ու նվիրվածության շնորհիվ օրը դարձավ անկրկնելի։ Ողջ օրը վազվզում էինք վեր ու վար պատրաստում էինք ճամբար։ Ծնողներն էլ անմասն չէին մնացել. անվանական թխվածքաբլիթներ էին պատրաստել ` երեխաներին ուրախացնելու համար։

Երեխաները` շոգին դիմակայելու և լողավազանում հավանալու համար, ընկեր Անիի օգնությամբ լողազգեստներով շրջում ու սպասում էին ընկեր Մելինեի կանչին։

Երբ երեխաներն եկան, ուրախությունից չգիտեին որին մոտենան, որը թողնեն հետոին։Մեկնարկն օճառեպղպջակն էր։

Մի լավ խաղալուց հետո, հերթն հասավ բուբլիկային մրցույթին։Առանց ձեռքերի օգնության, հրճվանքով կերան ու դեռ ընկերնեիին էլ օգնեցին։

Փուչիկներին էլ անցան ու քաղցրի հերթն էր։

Քաղցրը վայելեցին, հյութը խմեցին, իրենց հետևից մի լավ մաքրեցին ու վազքով լողավազան։

Ես էլ շտապեցի 《Մեդիակենտրոն》` տիար Բլեյանի հետ հանդիպման։

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք֊ 2֊րդ օր

Թվում էր` միօրինակ օրեր են ինձ սպասվում. բարեբախտաբար ես սխալվեցի։ Օրը սովորական էր, սակայն առօրյան սովորական չէր։

Դէ սկզբի համար օրը սկսվեց երգով, ապա տառուսուցման ժամին վերհիշեցին մի քանի տառ ու սովորեցին 《ճ》տառը։

Ամբողջ ընթացքում սովորողները մի բանի մասին էին խոսում. լողավազան, լողի ժամ։ Իսկ ընկեր Մելինեն համբերատար լսում էր ու սովորեցնում համբերատար լինելու արվեստը. ճար չկար, ընկեր Մելինեի ձեռքից հեշտ պրծնել չի լինի, պետք է սպասել։

Հերթն հասավ ստուգատեսին։ Մաքուր օդում ծալապատիկ նստած անցկացվեց ռուսերենի և անգլերենի ստուգատեսը։

Չեմ կարող չկիսվել տպավորություններովս։ Մեկը չէ, երկուսը չէ, բոլորն էին մասնակցում ստուգատեսին։ Ամեն ինչ անցավ այնպես հեշտ ու սահուն, որ չհասցրինք անգամ աչք թարթել։

Մեզ արդեն նախաճաշն էր սպասում։

Որից հետո պարզեցինք, թե մայրիկները որտեղ են կորցրել իրենց ձագուկներին ( կովը, խոզը, այծը….)։

Վերջապես երանելի պահը մոտեցավ։ Բոլորը մի մարդու նման զգեստափոխվեցին ու առանց վայրկյան կորցնելու հայտնվեցին լողավազանի մոտ։ Իհարկե ընկեր Մելինեի ու ընկեր Անիի անմիջական հսկողությամբ։

Դէ այսքանից հետո էլ մի լավ քաղցած վիճակով վայելեցին` կրթահամալիրի հմուտ խոհարարների պատրաստած անուշաբույր ու շատ համեղ ճաշն ու ինձ հրաժեշտ տվեցին։

Рубрика: Կամավորական աշխատանք

Սեբաստացիները Սևանում

Մայիսի 29-ին Սևանի <<Ամիգո>> սրճարանում տեղի ունեցավ՝ սեբաստացիների և <<Մխիթար Սեբաստացի >> Սևան մասնաճյուղի դպրոց-պարտեզում հայտագրված ծնողների հանդիպումը:

Ներկա էինք նաև մենք՝ դպրոց-պարտեզում աշխատելու համար դիմած չորս կամավորներս:

Այս անգամ մեր հարազատ քաղաքում հյուրը մենք էինք:

Հանդիպումն ընթացավ ջերմ ու խաղախ մթնոլորտում: Կրթահամալիրի ներկայացուցիչները նախ շատ բարեհամբույր դիմավորեցին սևանցի ծնողներին, ներկայացան ու մանրակրկիտ ներկայացրին կրթահամալիրի գործնեությունն ու նպատակը: Անկախ հարցերի տեղատարափից, բոլոր հինգ ներկայացուցիչներն էլ պատասխանում էին բարեհամբույր ու ժպտերես: Դէ իսկ քաղցր հյուրասիրության մասին էլ չասեմ:

Ամբողջ ընթացքում այդ ամենն ավելի պատկերավոր էին դարձնում. էկրանի վրա ցուցադրվում էր դպրոցի շենքերը, բակերը, առօրյան, լողավազանը: Մի խոսքով այն ամենը, ինչը դարձնում է համալիր:


Ապա մեր սիրելի երաժիշտներ՝ Սյուզի Մարգարյանի և Մարինե Ոսկանյանի հզոր ձայների ներքո՝ ծնողների մասնակցությամբ շուրջպար բռնոցինք:

Եվ ուրախ նոտայով էլ հրաժեշտ տվեցինք ծնողներին:

Մենք դեռ երկար զրուցում էինք սեբաստացիների հետ ու կարծես ոչ մի կերպ չէինք ուզում հրաժեշտ տալ: Բայց դէռ երկար ճանապարհ ունեին անցնելու: Ուստի ևս մեկ նկար ու հրաժեշտ՝ սակայն կրկին հանդիպելու ակնկալիքով:

Շնորհակալությունս եմ հայտնում Սևան այցելած սեբաստացիներն (Նելլի Արղության, Մարինե Ոսկանյան, Անահիտ Հարությունյան, Սյուզի Մարգարյան և Արմինե Թոփչյան ) հաճելի օրվա համար:




Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք․ 1-ին օր

Քանի որ առաջին օրն էր, բնականաբար լարվածությունը մեծ էր. չգիտես ուր ես գնում և ինչ միջավայրում կհայտնվես։ Սակայն ամեն ինչ փոխվեց միանգամից։ Մելինե Սիմոնյանը շատ ջերմ և պատրաստակամ ինձ ընդունեց իր խումբ։ Ինձ անմիջապես տվեց էն ազատությունը, որ ես սկսեցի շփվել երեխաների հետ։ Ես ուղղակի հիացած եմ։

Դասապռոցեսը շատ հանգիստ էր ու սահուն։ Չնայած նրան,որ երեխաները առաջին անգամ էին լուծում ռեբուս, հեշտ կողմնորոշվեցին ու առանց խնդրի ևս մի նոր բան յուրացրին։ Դեռ մի բան էլ ավելին. հասցրին այլ աշխատանքներ էլ կատարել։

Թեթև նախաճաշին պատրաստվելիս, բոլորը մի մարդու նման կատարում էին Սիմոնյանի ցուցումները։

Читать далее «Կամավորական աշխատանք․ 1-ին օր»