Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման վերջին օր

Աննկարագրելի էր այն պահը, երբ լսվեց հայկական ելևեջները: Ազգայինի ներքո սկսվեց վերապատրաստման չորրորդ օրը: Մեծ ոգևորություն ապրեցի, երբ արդեն ներկա էի <<Մեդիա ուրբաթին>>: Ինչպես ասում է ժողովուրդը՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Մարմնովս սարսուռ անցավ, երբ սովորող և ուսուցիչ երգում-պարում էին: Դէ իհարկե մենք էլ անմասն չմնացինք: Բակունցի հետ միասին <<Շորոր>> պարը պարեցինք ու էլի մի քանի պարեր:

<<Մեդիա ուրբաթի>> ավարտից հետո, ամփոփեցինք մեր բլոգային վերջին աշխատանքները: Իսկ սա դեռ ամենը չէ. մեզ սպասում էր շրջայցը: Մայր դպրոցին արդեն ծանոթ լինելով՝ քայլերն ուղղեցինք դեպի արևելք: Ինչպես դպրոցում է թափանցիկ ամեն բան, այդպես էլ թափանցիկ կերպով Բակունցը մեզ մանրակրկիտ բացատրեց ու ցույց տվեց կրթահամալիրի բոլոր թևերը: Արևելյան թևից գնացինք քոլեջ, ապա արևմուտք ու ագարակ: Ամեն բան շշմեցուցիչ էր: Չգիտեմ որը թվարկեմ. լողավազանը, բացօդյա լողավազանի նախապատրաստական փուլը, ջերմոցը, ագարակը, փեթակները…… Ու որ ամեն քայլափոխի մանկական անմեղ ձեռքերի միջամտությունը կա:

Փոքր երեխայի պես ամեն ինչին այնպես ոգևորությամբ էի նայում , կարծես այդ ամենն առաջին անգամ էի տեսնում:

Դէ իսկ վերջում ջերմ խոսքեր լսեցինք Բակունցից ու ափսոսանքով հրաժեշտ տվեցինք:

Ուզում եմ նաև խորհին շնորհակալությունս հայտնել Գրետա Բակունցին, այդքան համբերատար գտնվելու համար, իր մարդ տեսակի համար, այն ջերմ մթնոլորտի համար, որ մեզ թվում էր՝ վաղեմի ծանոթներ ենք:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման երրորդ օր

Երրորդ օրը Գրետա Բակունցը բացատրեց թե ինչ է նախագիծը, ինչպես են այն կազմում, խմբագրում: Սեփական բլոգի օրինակով պատկերավոր դարձրեց մեր աշխատանքը: Ինձ շատ դուր եկավ Բակունցի բլոգը. շատ հագեցած էր, դասավորված. մի խոսքով ոչ պակաս օրինակելի: Ինչպես միշտ անհատական մոտեցմամբ, Բակունցը համբերատարությամբ ամեն բան բացատրեց ու սովորեցրեց: Դասընթացի վերջում մեկ անգամ ևս ամփոփեցինք օրը, լուսանկարվեցինք:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման երկրորդ օր

Վերապատրաստման երկրորդ օրը ճիշտ նուըն ժամին մեծ ոգևորությամբ ու նույն ջերմ միջավայրում անցկացրինք մեր դասընթացը: Այս անգամ սովորեցինք բլոգը ձևավորել: Նախ, որպես օրինակելի բլոգեր, ծանոթացանք Գոհար Բալջյանի բլոգին: Այնքան մատչելի էր ամեն ինչ, որ անմիջապես տեղադրեցինք նկար, լրացրինք <<Իմ մասին>> դաշտը, տեղադրեցինք հղումները: Մի խոսքով ես ինձ արդեն լիարժեք բլոգեր էի զգում: Էջը ձևավորելուց և վերջնական տեսքի բերելուց հետո,ուղղեցինք անհասկանալի հարցեր, կիսվեցինք տպավորություններով, դէ բնականաբար լուսանկարվեցինք ու հրաժեշտ տվեցինք:

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման առաջին օր

Մայիսի 18-ին, ժամը 16:00-ին << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի Մայր դպրոցում տեղի ունեցավ վերապատրաստման առաջին հանդիպումը՝ Գրետա Բակունցի գլխավորությամբ: Ջերմ ու բարեհամբույր միջավայրում ծանոթանալուց հետո, առանց ժամանակ կորցնելու անմիջապես անցանք մեր դասընթացին:

Նախ հասկացանք՝ ինչ է իրենից ներկայացնում բլոգը, ապա Գրետա Բակունցի օգնությամբ և ուղղորդմամբ ստեղծեցինք wordpress.com կայք-էջը:Կարելի է ասել, որ ոչ- մի դժվարության չենք հանդիպել, քանի որ մեր կողքին էր շատ բանիմաց ու իր գործում հմուտ Գրետա Բակունցը:

Ջերմ ու բարի խոսքերով մեզ ողջունեց նաև տիար Բլեյանը:

Վերջում փոքրիկ շրջայց կատարեցինք դպրոցի բակում, բարձրացանք սարալանջ, որտեղ արդեն շատ պարզ նկատելի էր՝ երեխաների իսկ ձեռքով ցանված կորնգանի ծիլերը: Դէ իսկ վերջում էլ լուսանկարվեցինք ու հրաժեշտ տվեցինք: