Рубрика: Վերլուծական

Ջոն Հոլթի《Մանկական հաջողությունների երաշխիքը》հոդվածի երկրորդ մասի վերլուծական

Երեխան ամենամեծ ու չբացահայտված գաղտնիքն է։ Ամեն մի չնչին շարժում, ժեստ, միմիկա մի նոր բացահայտում է։

Հոլթը շատ պատկերավոր, Լիզայի օրինակով, բացահայտում է մանկական հաջողությունների գաղտնիքը։ Այս հատվածում մանրամասն նկարագրված էր աշխարհընկալումը խաղային տարբերակով։ Խոսեց խաղերի, վախերի, ձգտումների, հետաքրքրությունների, զգացմունքների ու ագրեսիայի մասին։ Կփորձեմ ես էլ անդրադառնալ ու տեսակետով կիսվել։

Երեխայի հետ ամեն մի օրը, վայրկյանը տոն է, խաղ է։ Շրջապատն ուսումնասիրելիս` երեխաներն այնպիսի բաներ են անում, որ անհնար է անտարբեր ու անմասն մնալ։ Կարծում եմ, որ խաղային տարբերակով ուսուցանումը լավագույն մեթոդն է, քանի որ պատկերավորը դյուրընկալելի է ու հիշելի։ Այն ինչ մատուցվում է խաղի միջոցով, երեխան ընկալում է խաղ, սակայն սերտում է շատ լավ` կրկին խաղալու ակնկալիքով։

Մանկական վախերիը, որոնք մտնում են երեխայի գիտակցության մեջ, ըստ իս, որպես այդպիսին չկան։ Երեխան վախ չունի ու նա չգիտի, թե վախն ինչ է։ Վախ երեխայի մեջ սերմանում են։ Օրինակով ասեմ. երեխային անընդհատ ասում են. 《Սենյակում մութ է, բոբո կա, մի’ գնա, կվախենաս》։ 《Գայլը եկավ, սու’ս մնա》։ 《Կե’ր, թե չէ բժիշկը կգա》։ 《Մի’ աղմկիր, հարևանը դուռը թակում է》։ Եվ այսպես շարունակ, երեխան արհեստականորեն ձեռք բերեց վախի զգացում մթության, կենդանու, բժշկի, հարևանի հանդեպ։Ցանկանում եմ մի փոքր սեփական փորձիցս ասեմ։ Իմ երկու երեխաների ներկայությամբ ես երբևէ չեմ արտաբերել վախ բառը։ Տղաս տասը տարեկան է ու ես երբևէ չեմ տեսել , որ նա վախենա մթությունից։ Եվ նույնն էլ աղջիկս, որ շուտով կդառնա չորս տարեկան։

Ձգտումները , հետաքրքրություններն ու զգացմունքները նույնպես սերմանելի են։ Երեխան,ով ջանում ու տքնում է, որ հասնի խաղալիքին, պետք չէ խանգարել, այլապես միշտ ընտրում է հեշտ տարբերակը. լացի միջոցով հասնել նպատակին` դիմացինի օգնությամբ։ Հետաքրքրությունները միշտ պետք է բավարարվի, այլապես այն կմարի և ուղեղը կբթանա ու երեխայի զարգացման տեմպն էլ կդանդաղի։

Ինձ համար շատ ցավոտ է խոսել ագրեսիայից։ Ես մտածում եմ , որ նախ պետք է հասկանալ պատճառահետևանքային կապը ու նոր որակավորել երեխային որպես այդպիսին։ Շատ հաճախ ագրեսիայի դրսևորման պատճառ հանդիսանում են հեց ծնողները։ Այստեղ պետք է այլ անկյունից մոտենալ ու երեխային չխորացնել դրա մեջ։

Ամեն անգամ,երբ կարդում եմ Հոլթի աշխատություններից, անմիջապես մտքումս ինձ հարց եմ տալիս.《Արդյոք չեմ սխալվել երեխաներիս դաստիարակելիս》…

Երեխաները մեր հույսն են, լույսն են, ամեն ինչն են, և ի վերջո, նրանք մեր կյանքի իմաստն են։

Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի…..

https://dpir.mskh.am/hy/node/847

Рубрика: Վերլուծական

Ջոն Հոլթ.《Ինչպես ուսումնասիրել երեխաներին》. Վերլուծական

Վերնագիրն արդեն գայթակղիչ է` նյութն ուսումնասիրելու ու անտարբեր չանցնելու համար։Ու ամեն անգամ ինչքան հանդիպում եմ նմանատիպ վերնագրերի, թվում է, թե կլինի հանգուցալուծային ձևակերպումներ։ Ու ամեն անգամ էլ համոզվում եմ, որ երեխաներին ուսումնասիրելը այդքան էլ հեշտ գործ չէ ու ինչքան էլ փորձեն` չի հաջողվելու։

Ամեն ինչ անհատականություն է։ Անկախ ամեն ինչից, երեխան անհատ է, որ ձևավորվում է հասարակությունում (սկսած ընտանիքից), և երբեմն էլ ինքն է 《թելադրում》 իր հետ վարվելու կանոնները։ Մի ընտանիքում ծնված երեխաներն անգամ տարբեր են թե’ վարքով, թե’ հայեցակետով։  

 Դեռ լույս աշխարհ չեկած երեխան արդեն իսկ ունի ձևավորված անհատականություն `《ես》, որն արտահայտվում է հենց ծնվելու օրից։ 

Երեխայի դաստիարակությունում թե’ ծնողի, թե’ մանկավարժի գործոնը, այո’ մեծ նշանակություն ունի։ Բայց միանշանակ չէ նաև, որ բոլոր երեխաներն էլ նույն ձև կընկալեն դաստիարակությունը։ Այդ դեպքում նույն մանկավարժի սաները հավասար մակարդակի գիտելիքներ կունենային։ 

《Տատ (պապ) ու  թոռ մի խելքի են》։ Հայրս միշտ  ժպիտով էր ասում, երբ տատիկն ու պապրկը, ի հակառակ ծնողների, երես էին  տալի իրենց թոռներին։ Զարմանում էի` ինչպես է հայս նման բան ասում` այն էլ ժպիտով։ Հիմա եմ հասկանում….

Ինձ թվում է, որ եթե տարիներ, նույնիսկ դարեր էլ անցնեն, միևնույն է ոչինչ չի փոխվելու ու էլի անհասկանալի բաներ մնալու են։ 

Рубрика: Վերլուծական

Մարիա Մոնտեսորի «Տասնինը պատվիրան ծնողներին». Վերլուծական

Ամեն պարզի մեջ միշտ էլ գտնվում է ամենախրթինը։

Ինչպես շատերին է թվում, թե երեխա դաստիարակելը ամենապարզ բանն է, որ երեխա է կմեծանա ինչպես բոլորն են մեծանում։

Յուրաքանչուրն ունի իր տեսակետը ինչպես սեփական կյանքը դասավորելու հարցում, այնպես էլ` երեխային դաստիարակելու ։ Սակայն կա ոսկե միջին, որի մասին պետք է չմոռանալ։ Չէ՞ որ օդից վերցրած չեն դրանք , այլ ժամանակի ընթացքում ձևավորված գիտելիք, որը մեզ է հասել նախորդ դարի ականավոր 4 մանկավարժների տքնաջան աշխատանքների արդյունքում։

Նույնքն պարզ է թվում Մ. Մոնտեսորիի պատվիրան ֊ հիշեցումները ծնոցների համար։ Սակայն պետք է շատ ավելի խորն ըմբոռնումով մոտենալ նրա ամեն մի խոսքին ու, առանց մեծամտանալու, գիտակցել երեխա դատիարակելու բարդ գործընթացը։

Ինքս ծնող եմ արդեն տասը տարի, ու հավատացնում եմ, ինչքան էլ փորձեմ իդեալական կատարեմ ծնողական պարտքս, միևնույն է լինում են պահեր, երբ տարիքային անցումային շրջանում լինում են խնդիրներ։ Ու հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտ է լինել համբերատար լինել, ու վստահ ասում եմ, որ հենց նման իրավիճակներում է ճիշտ` հետևել Մոնտեսորիի հուշումներին։

Հաճախ ենք լսում ժողովրդական խոսքը «Երեխան տան հաելին է»։ Այո դա միֆ չէ։ Երեխան սպունգի պես է, ամեն ինչ կլանում է ( չնայած երբեմն թվում է, թե ոչինչ չի լսում ու չի հասկանում) ու մի օր էլ ամեն ինչ ետադարձում է ` լինի լավը, թե լինի վատը։

Եթե ամեն մեկը հետևի Մոնտեսորիի հուշումներին, կարծում եմ աշխարհը կդառնա իդեալական։ Դրա համար շատ բան պետք չէ, ընդհամենը լիարժեք ընտանիք, ուր երեխան իրեն կզգա աշխարհի ամենաերջանիկը, ու որ լիարժեքության զգացումը երեխային կդարձնի ինքնավստահ, ուրախ։ Կարծում եմ` եթե մի տեղ կա սեր, կա նաև բարություն , փոխհամաձայնություն, ու հենց էդտեղ էլ ծնվում է ազնվությունը։ Եթե, եթե, եթե….

Շատ են այդ եթեները, պարզապես պետք է հասկանալ, որ երեխան ինքն էլ մարդ է ու կարիք ունի ասելու , արտահայտվելու։ Կարող է հավանել կամ ոչ, ուրախանալն ու տխրելը կարող է զուտ քմահաճույք չլինել ու այդպես շարունակ։ Ուրեմն մնում է միայն, որ մենք` ծնողներս, թույլ տանք, որ նրանք արտահայտվեն, իսկ մենք լսենք ու գովենք, նաև նրբանակատորեն ճիշտ ուղին ցույց տանք ։

Ասում են` եթե ուզում ես սովորեցնես, ուրեմն նախ ինքդ սովորիր։ Իսկ ծնողը առաջին հերթին պետք է սովորի ծնող լինելու բարդ արվեստը, որովնետև երեխաները մեր ապագան են, մեր դեմքը, որ կերտում ենք մենք` ծնողներս։