Рубрика: ․․․, Խաղեր

Բարև ես

Մեր առավոտները սկսվում են 《Բարև ես…》 խաղով։Ճամբարականները ողջունում են ընկերներին, պատմում` ինչ տրամադրություն ունեն և ինչպես կցանկանային օրն անցկացնել։Չեն մոռանում միմյանց բարձր տրամադրություն մաղթել։

Рубрика: ․․․

Սոնան մեզ հյուր

Հունիսի 23֊ին Teams հարթակում մենթոր Անահիտ Հարությունյանի հետ հանդիպում֊քննարկում ունեցանք։ Ծանոթացանք Teams ֊ի գործիքներին, բանավոր վերլուծեցինք Մոնտեսորիի ու Հոլթի աշխատությունները։ Անահիտը նոր ցուցումներ տվեց ճամբարի նախագծի հետ կապված։ Ապա նոր հանդիպման օր նշանակվեց հունիսի 30֊ը։

Ես և Սոնան միասին ենք աշխատում ճամբարի նախագծի վրա ու որոշեցինք հանդիպել մեր տանը։Սոնան մեծ սիրով ընդունեց առաջարկս և հաջորդ օրն իսկ հյուրընկալվեց մեզ։

Երեխաներս շատ էին լսել Սոնայի մասին, ուստի ջերմ ընդունեցին։ Սոնան` չմոռանամ ասել, շատ նրբանակատորեն ներկայացավ երեխաներիս. ժպիտը դեմքին, նվերներն ու քաղցրավենիքն էլ ձեռքին։

Անմիջապես շահեց երեխաներս սիրտն ու խաղեր խաղաց. մոռացել էր` ինչի համար է եկել։

Ապա անցանք մեր գործին։ Մթնոլորտը գործնական էր, սակայն այն երբեմն֊երբեմն խախտվում էր աղջկաս միջամտությունից։

Աղջիկս չեր համակերպվում, որ ես եմ աշխատում համակրգչով։ 《Ինչո՞ւ դու չես աշխատում Սոնա քուրիկ։ Ախր մամաս կհոգնի է՜》։ Մանկական մաքրություն, միամտություն։ 《Փողկապս ձգեցի》. աղջիկս իմ մասին մտածում է։

Դէ իհարկե աշխատեցինք, բայց չավարտեցինք։ Որոշեցինք էլի հանդիպել ու շարունակել. ինչու՞ ոչ, եթե օրը հետաքրքիր է անցնում։

Մի բան էլ պատմեմ ու վերջ։ Սոնան աղջկաս խոստացավ նորից գալ ու նույն նվերից (բայց մեծը ) նորից բերել։ Աղջիկս համաձայնեց, բայց ինձ հարց տվեց.

֊Մա՜մ, կթողնես Սոնա քուրիկն ինձ էլի սրանից բերի։ Մենակ չասես չէ, լավ էլի՜։

Հրաշք են այս երեխաները, այնպես չէ՞։

Рубрика: ․․․

Փորձի փոխանցում Լճաշենում և Դդմաշենում

Բլեյան կրթական բաց ցանցով փորձի փոխանցման նպատակով, հունիսի 15֊իր Լճաշեն և Դդմաշեն է ժամանել սեբաստացի աշխատանքային երկու խումբ։ Խմբերին կցված էինք նաև մենք` աշխատելու համար հայտագրված չորս սևանցիներս։

Մեկնարկը եղել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից և առաջին կանգառը Զովաբեր գույղն էր, ուր խումբն իրականացրել է քայլք Խլխլում։

Սեբաստացի խմբին մենք միացանք Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Ժամը 10։00֊ին եկեղեցում ժամերգություն ունեցանք` շատ սիրելի երաժիշտներ Սեդա Թևանյանի և Մարիամ Մնացականյանի հզոր ձայնակցությամբ։ Ժամերգությունը անչափ տպավորիչ էր ինձ համար. երբևէ առանց քահանայի մասնակցության ժամերգության չէի մասնակցել։ Ապա եկեղեցու բակում պարերգերով ու շուրջպարով եզրափակեցինք նախագծի այս հատվածը։

Խմբերը կազմված էին, հստակ գիտեին անելիքն ու երթուղին, մենք էլ կցված էինք խմբերին։ Դէ ուրեմն ի գործ։

Ես կցված էի երկրորդ խմբին. գնում էի ծնողներիս ծննդավայր Լճաշեն։ Ճանապարհը `վստահ էի, որ հաճելի է լինելու, քանի որ տիար Բլեյանը ընկերակցում էր մեզ։ Ամբողջ ճանապարհին տիարը զրուցում էր։ Գյուղերի մոտով անցնելիս պատմում էր գյուղորի մասին։ Մենք էլ համակ ուշադրությամբ լսում էինք։ Հետաքրքիրն այն է, որ ես այնպես զարմացած էի հետևում տիարի խոսքին, որ կթվար` առաջին անգամ էի լինում այդ կողմերում։ Վարսեր գյուղի մոտ երիցուկի դաշտը շատ գայթակղիչ էր։ Մի պահ կանգառ ունեցանք (մյուս խմբի աչքից հեռու) ու շտապով հասանք Լճաշեն։ Մեզ էին սպասում տեղի սաները, աշխատակազմն ու գյուղապետը` պարոն Մարգարյանը։

Читать далее «Փորձի փոխանցում Լճաշենում և Դդմաշենում»
Рубрика: ․․․

Սպասված ստուգատես

Օրը բացվեց անհամբերության զգացումով: Անհամբեր սպասում էի ստուգատեսների օրվան: Խոսքը մեր մեջ, բայց ես մեր Կապուտակ Սևանը մոռացած՝ աչքս լողավազանից չէի կտրում: Կարծես երբևէ ջուրը չմտած չարաճճի երեխա լինեի: Դէ երգի ու պարի պակասը Արտուտիկների և ընկեր Սեդայի շնորհիվ չեմ զգացել:

Ինձ համար երանելի օրը բացվեց: Սրտատրոփ՝ ճիշտ ժամին ( դեռ մի բան էլ շուտ), հասա Արևմտյան դպրոց: Անմիջապես հագա լողազգեստն ու նետվեցի լողավազանը: Ի՜նչ հաճելի էր: Ստուգատեսն անցկացնողի հետ մի քանի վարժություններ, ցատկեր… ու թե ոնց անցավ ժամանակը չհասկացա:

Վերնատանը մեզ էր սպասում ընկեր Սեդան: Նախ հասկացավ ձայնային տվյալները, իսկ հետո միասին կատարեցինք Կոմիտասի «Զար զընգը» և «Սոնա յար»-ը: Ապա պարեցինք «Թամզարա » -ի հնչունների ներքո և Սեդայի հաճելի ուղեկցությամբ գնացինք բակ՝ ուր մեզ սպասում էր Քրիստինեն ու մեզ « ձեռքով անող » հեծանիվները: Կարծես թե պատմելու բան չկա, սակայն տպավորությունները աննկարագրելի են ու տպավորիչ:

Տպավորություններով կիսվելով՝ Սոնայի հետ հասանք Մայր դպրոց, ուր ժպտադեմ մեզ էր սպասում Անահիտ Հարությունյանը: Ընթերցասրահում խոսեցինք մեր անելիքների մասին, ուղղեցինք մեր հարցերը: Մեծ բավականություն ստացա Անահիտ Հարությունյանի հետ զրույցից: Պատրաստակամություն հայտնեց՝ ցանկացած հարցում օգնելու ու հրաժեշտ տվեցինք՝ հաջորդ օրն հանդիպելու պայմանով, բայց այս անգամ արդեն մեր Սևանում:

Рубрика: ․․․

Գյուղական պարզ, սակայն սրտաբաց հյուրասիրություն

Հունիսի 3_ին տիար Բլեյանը աշխատանքային այցով ժամանել է Վարսերի գյուղապետարան, եղել է նաև Սևան քաղաքում ու հանդիպել Տեր Ստեփանոս քահանայի հետ։

Քանի որ, ամեն ինչ բաց ու թափանցիկ ֆորմատի մեջ է, ու նախօրոք իմանալով այցի ու նպատակի մասին, իմանալով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, կամավորական Սոնան հրավիրեց տիար Բլեյանին ու անձնակազմին իրենց տուն` մի փոքր հանգստանալու ու մաքուր օդում կտրվելու առօրյա հոգսերից։

Հրավիրված էինք նաև մենք` դպրոց_պարտեզում աշխատելու հայտագրվածներս, նաև ծնողներ, որոնք հայտագրել են իրենց երեխաներին` դպրոց_պարտեզում սովորելու համար։

Սոնայի ծնողները ջերմ հյուրընկալեցին, առատ հյուրասիրեցին։

Մի փոքր հանգստանալուց հետո, միջավայրը կրկին դարձավ գործնական։ Նորից լսեցինք տիար Բլեյանին, հասկացանք հանդիպումների արդյունքներն ու հետագան։

Ժամանակը սուղ էր ու 《Գագարին》պռոեկտի ներկայացուցիչներն էլ սպասում էին ։ Ուստի գյուղական անարատ մածունը վայելելուց հետո, մենք ` նորաթուխ սեբաստացիներս, հրաժեշտ տվեցինք փորձառու սեբաստացիներին։

Рубрика: ․․․

《Գագարին》 պրոեկտ + Սևանի դպրոց ֊ պարտեզ. աշխատանքային քննարկում

Այսօր Մայր դպրոցի պուրակում տիար Բլեյանը հանդիպում֊քննարկում անցկացրեց 《Գագարին》 պրոեկտի ներկայացուցիչների հետ։

Որոշվեց կազմը, խոսվեց յուրաքանչյուրի անելիքի մասին մանրամասն։ Նրանցից յուրաքանչյուը պետք է աշխատանքային այցով լինի պրոեկտին կցված գյուղերում, մանրամասն ներկայացնի անելիքները։

Հետո անդրադարձ կատարեց Սևան մասնաճյուղի խնդիրների լուծմանը։

Գործնական այցով վաղը լինելու ենք Սևան քաղաքի Վարսեր գյուղում, հանդիպում ենք ունենալու Վարսերի գյուղապետի հետ։ Սակայն ամենահաճելին այն է, որ հյուրընկալվելու ենք մեր կամավորական Սոնայի տուն։

Рубрика: ․․․

Տիար Բլեյանն ու սևանցի քառյակը

《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի Սևան մասնաճյուղի դպրոց֊պարտեզի բացման ու նրանից բխող բոլոր խնդիրների լածման հետ կապված հացերի շուրջ քննարկումնեի համար, սևանցի կամավորներս Մեդիակենտրոնում հանդիպում ունեցանք տիար Բլեյանի հետ։

Ինչպես միշտ մեզ մոտ բաց էր ու թափանցիկ։ Իսկ մթնոլորտը`շատ ջերմ, այն աստիճան, որ մեզ միացան նաև Սուսան Մարկոսյանն ու Մարիետ Աիմոնյանը։

Տիար Բլեյանի հետ խոսեցինք տպավորությունների մասին։ Հասկացանք մեր անելիքների առաջնայինությունը։ Եղավ հարց ու պատասխան, առաջարկություն , քննարկում և այլն։

Սուսան Մարկոսյանի խորհրդով ու անմիջական միջամտությամբ կցվեցինք 《Գրական ակումբին》։

Այս ամենից հետո ևս մեկ անգամ համոզվեցինք, որ այս ամենը մեզ իսկապես պետք է։ Մենք մեզ զգում ենք մեր ափսեում։

Իսկ վերջում նշեմ նաև, որ այս ողջ ընթացքում մեր կոզքին է եղել Արմինե Թոփչյանն ու իր անբաժան ֆոտոխցիկը։