Рубрика: Վերլուծական

Մարիա Մոնտեսորի «Տասնինը պատվիրան ծնողներին». Վերլուծական

Ամեն պարզի մեջ միշտ էլ գտնվում է ամենախրթինը։

Ինչպես շատերին է թվում, թե երեխա դաստիարակելը ամենապարզ բանն է, որ երեխա է կմեծանա ինչպես բոլորն են մեծանում։

Յուրաքանչուրն ունի իր տեսակետը ինչպես սեփական կյանքը դասավորելու հարցում, այնպես էլ` երեխային դաստիարակելու ։ Սակայն կա ոսկե միջին, որի մասին պետք է չմոռանալ։ Չէ՞ որ օդից վերցրած չեն դրանք , այլ ժամանակի ընթացքում ձևավորված գիտելիք, որը մեզ է հասել նախորդ դարի ականավոր 4 մանկավարժների տքնաջան աշխատանքների արդյունքում։

Նույնքն պարզ է թվում Մ. Մոնտեսորիի պատվիրան ֊ հիշեցումները ծնոցների համար։ Սակայն պետք է շատ ավելի խորն ըմբոռնումով մոտենալ նրա ամեն մի խոսքին ու, առանց մեծամտանալու, գիտակցել երեխա դատիարակելու բարդ գործընթացը։

Ինքս ծնող եմ արդեն տասը տարի, ու հավատացնում եմ, ինչքան էլ փորձեմ իդեալական կատարեմ ծնողական պարտքս, միևնույն է լինում են պահեր, երբ տարիքային անցումային շրջանում լինում են խնդիրներ։ Ու հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտ է լինել համբերատար լինել, ու վստահ ասում եմ, որ հենց նման իրավիճակներում է ճիշտ` հետևել Մոնտեսորիի հուշումներին։

Հաճախ ենք լսում ժողովրդական խոսքը «Երեխան տան հաելին է»։ Այո դա միֆ չէ։ Երեխան սպունգի պես է, ամեն ինչ կլանում է ( չնայած երբեմն թվում է, թե ոչինչ չի լսում ու չի հասկանում) ու մի օր էլ ամեն ինչ ետադարձում է ` լինի լավը, թե լինի վատը։

Եթե ամեն մեկը հետևի Մոնտեսորիի հուշումներին, կարծում եմ աշխարհը կդառնա իդեալական։ Դրա համար շատ բան պետք չէ, ընդհամենը լիարժեք ընտանիք, ուր երեխան իրեն կզգա աշխարհի ամենաերջանիկը, ու որ լիարժեքության զգացումը երեխային կդարձնի ինքնավստահ, ուրախ։ Կարծում եմ` եթե մի տեղ կա սեր, կա նաև բարություն , փոխհամաձայնություն, ու հենց էդտեղ էլ ծնվում է ազնվությունը։ Եթե, եթե, եթե….

Շատ են այդ եթեները, պարզապես պետք է հասկանալ, որ երեխան ինքն էլ մարդ է ու կարիք ունի ասելու , արտահայտվելու։ Կարող է հավանել կամ ոչ, ուրախանալն ու տխրելը կարող է զուտ քմահաճույք չլինել ու այդպես շարունակ։ Ուրեմն մնում է միայն, որ մենք` ծնողներս, թույլ տանք, որ նրանք արտահայտվեն, իսկ մենք լսենք ու գովենք, նաև նրբանակատորեն ճիշտ ուղին ցույց տանք ։

Ասում են` եթե ուզում ես սովորեցնես, ուրեմն նախ ինքդ սովորիր։ Իսկ ծնողը առաջին հերթին պետք է սովորի ծնող լինելու բարդ արվեստը, որովնետև երեխաները մեր ապագան են, մեր դեմքը, որ կերտում ենք մենք` ծնողներս։

Рубрика: ․․․

Փորձի փոխանցում Լճաշենում և Դդմաշենում

Բլեյան կրթական բաց ցանցով փորձի փոխանցման նպատակով, հունիսի 15֊իր Լճաշեն և Դդմաշեն է ժամանել սեբաստացի աշխատանքային երկու խումբ։ Խմբերին կցված էինք նաև մենք` աշխատելու համար հայտագրված չորս սևանցիներս։

Մեկնարկը եղել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից և առաջին կանգառը Զովաբեր գույղն էր, ուր խումբն իրականացրել է քայլք Խլխլում։

Սեբաստացի խմբին մենք միացանք Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Ժամը 10։00֊ին եկեղեցում ժամերգություն ունեցանք` շատ սիրելի երաժիշտներ Սեդա Թևանյանի և Մարիամ Մնացականյանի հզոր ձայնակցությամբ։ Ժամերգությունը անչափ տպավորիչ էր ինձ համար. երբևէ առանց քահանայի մասնակցության ժամերգության չէի մասնակցել։ Ապա եկեղեցու բակում պարերգերով ու շուրջպարով եզրափակեցինք նախագծի այս հատվածը։

Խմբերը կազմված էին, հստակ գիտեին անելիքն ու երթուղին, մենք էլ կցված էինք խմբերին։ Դէ ուրեմն ի գործ։

Ես կցված էի երկրորդ խմբին. գնում էի ծնողներիս ծննդավայր Լճաշեն։ Ճանապարհը `վստահ էի, որ հաճելի է լինելու, քանի որ տիար Բլեյանը ընկերակցում էր մեզ։ Ամբողջ ճանապարհին տիարը զրուցում էր։ Գյուղերի մոտով անցնելիս պատմում էր գյուղորի մասին։ Մենք էլ համակ ուշադրությամբ լսում էինք։ Հետաքրքիրն այն է, որ ես այնպես զարմացած էի հետևում տիարի խոսքին, որ կթվար` առաջին անգամ էի լինում այդ կողմերում։ Վարսեր գյուղի մոտ երիցուկի դաշտը շատ գայթակղիչ էր։ Մի պահ կանգառ ունեցանք (մյուս խմբի աչքից հեռու) ու շտապով հասանք Լճաշեն։ Մեզ էին սպասում տեղի սաները, աշխատակազմն ու գյուղապետը` պարոն Մարգարյանը։

Читать далее «Փորձի փոխանցում Լճաշենում և Դդմաշենում»
Рубрика: ․․․

Սպասված ստուգատես

Օրը բացվեց անհամբերության զգացումով: Անհամբեր սպասում էի ստուգատեսների օրվան: Խոսքը մեր մեջ, բայց ես մեր Կապուտակ Սևանը մոռացած՝ աչքս լողավազանից չէի կտրում: Կարծես երբևէ ջուրը չմտած չարաճճի երեխա լինեի: Դէ երգի ու պարի պակասը Արտուտիկների և ընկեր Սեդայի շնորհիվ չեմ զգացել:

Ինձ համար երանելի օրը բացվեց: Սրտատրոփ՝ ճիշտ ժամին ( դեռ մի բան էլ շուտ), հասա Արևմտյան դպրոց: Անմիջապես հագա լողազգեստն ու նետվեցի լողավազանը: Ի՜նչ հաճելի էր: Ստուգատեսն անցկացնողի հետ մի քանի վարժություններ, ցատկեր… ու թե ոնց անցավ ժամանակը չհասկացա:

Վերնատանը մեզ էր սպասում ընկեր Սեդան: Նախ հասկացավ ձայնային տվյալները, իսկ հետո միասին կատարեցինք Կոմիտասի «Զար զընգը» և «Սոնա յար»-ը: Ապա պարեցինք «Թամզարա » -ի հնչունների ներքո և Սեդայի հաճելի ուղեկցությամբ գնացինք բակ՝ ուր մեզ սպասում էր Քրիստինեն ու մեզ « ձեռքով անող » հեծանիվները: Կարծես թե պատմելու բան չկա, սակայն տպավորությունները աննկարագրելի են ու տպավորիչ:

Տպավորություններով կիսվելով՝ Սոնայի հետ հասանք Մայր դպրոց, ուր ժպտադեմ մեզ էր սպասում Անահիտ Հարությունյանը: Ընթերցասրահում խոսեցինք մեր անելիքների մասին, ուղղեցինք մեր հարցերը: Մեծ բավականություն ստացա Անահիտ Հարությունյանի հետ զրույցից: Պատրաստակամություն հայտնեց՝ ցանկացած հարցում օգնելու ու հրաժեշտ տվեցինք՝ հաջորդ օրն հանդիպելու պայմանով, բայց այս անգամ արդեն մեր Սևանում:

Рубрика: Նախագիծ

Հե՜յ, ջա՜ն ճամբար

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունիսի 7-11

Նախագծի իրականացման վայրը՝ Լճաշենի մանկապարտեզ

Պատասխանատուներ՝ Արմինե Սարգսյան, Սոնա Ավետիսյան, Լիլիթ Մուրադյան

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ

Նպատակը և խնդիրները`

  • սաներին էսթետիկ հաճույքի պարգևում
  • հաճելի հիշողությունների պարգևում
  • երևակայության, ինչպես նաև բանավոր խոսքի զարգացում
  • չափ ու քանակի գաղափարի ներմուծում
  • սեփական ձեռքերով նորի ու գեղեցիկի ստեղծում

Ընթացքը` կներկայացնենք բլոգային պատումների և ֆոտոշարերի տեսքով։

Ծրագրում.

Երկուշաբթի՝

10:00-11:00 ՝ Առավոտյան ծեսը սկսում ենք «Բարև ես…» խաղով։

11:00-11:30 ՝ Ջրային խաղեր (ջրային փրփրադեզ)

11:30-12:00 ՝ Բակային խաղեր ( աշխույժ խաղեր)

12:00-12:30 ՝ Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է ճամբար ( մայրիկներին օգնում են կտրատել, լվանալ, հետազոտել, սպասքադրել ) : Պատրաստում ենք բանջարեղենային աղցան:

12:30-13:00 ՝ Բացօթյա ճաշ (օրվա հերթապահները սպասքադրում են սեղանը):

13:00 ՝ Ճանապարհում ենք տուն:

Երեքշաբթի՝

10:00-11:00 ՝ Առավոտյան ծեսը սկսում ենք《Բարև ես…》խաղով։

11:00-11:30 ՝ Ցեխաթերապիա:

11:30-12:00 ՝ Ինքնաշեն խաղալիք (առագաստանավ)

12:00-12:30 ՝ Մայրիկների օգնությամբ պատրաստում ենք ֆրեշ

12:30-13:00 ՝ Բացօթյա ճաշ (օրվա հերթապահները սպասքադրում են սեղանը)

13:00 ՝ Տուն ճանապարհել:

Չորեքշաբթի՝

10:00-11:00 ՝ Առավոտյան ծեսը սկսում ենք《Բարև ես…》խաղով։

11:00-11:30 ՝ Կավ

11:30-12:00 ՝ Բնագիտական փորձեր ( գունավոր կոնֆետներիով ծիածանային գույների ստացում)

12:00-12:30 ՝ Մայրիկների օգնությամբ պիցցայի պատրաստում;

12:30-13:00 ՝ Բացօթյա ճաշ (օրվա հերթապահները սպասարկում են սեղանը)

13:00 ՝ Ցտեսություն:

Հ ինգշաբթի՝

10:00-11:00 ՝ Առավոտյան ծեսը սկսում ենք《Բարև ես…》խաղով։

11:00-11:30 ՝ Այլընտրանքային նկարչություն . (հարթ մակերեսին լցնում ենք ալյուր և սկսում երևակայական նկարչություն) ։

11:30-12:00 ՝ Մարզական ռոդարիական-ազգային խաղեր:

12:00-12:30 ՝ Մայրիկների օգնությամբ մրգային աղցանի պատրաստում :

12:30-13:00 ՝ Բացօթյա ճաշ (օրվա հերթապահները սեղան են բացում) :

13:00 ՝ Մինչ նոր հանդիպում:

ՈՒրբաթ՝

10:00-11:00 ՝ Առավոտյան ծեսը սկսում ենք 《Բարև ես…》խաղով։

11:00-11:30՝ Ջրային խաղեր ( ջրային գնդակաորս)

11:30-12:00՝ Բնագիտական փորձ (հաճելի թշշիկ)

12:00-12:30 ՝ Ամառային աղցանի պատրաստում:

12:30-13:00 ՝ Բացօթյա ճաշ :

13:00 ՝ Ցտեսություն:

Շաբաթվա ոտանավորներ՝

Շաբաթվա երգերը՝

Рубрика: Նախագիծ

Տեխնոլոգիական փորձեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունիսի 2-ին

Նախագծի իրականացման վայրը՝ բացօթյա՝ դպրոցի բակում

Պատասխանատուներ՝ դասվար՝ Մելինե Սիմոնյան, կամավորական՝ Լիլիթ Մուրադյան

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց 5-6 տարեկաններ

Նպատակը և խնդիրները՝

  • ճանաչողական, ստեղծագործական
  • կարողությունների զարգացում
  • համագործակցային կարողության զարգացում
  • դիտարկումներ անելու կարողության զարգացում
  • բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում

Ընթացքը՝

զրույց-քննարկում սովորողների հետ ջրի և նրա հատկությունների մասին

Նկարագրություն՝

Մեկանգամյա օգտագործման թափանցիկ բաժակներում կատարել հետաքրքիր փորձեր ու բացահայտումներ: Գուաշով փորձել նոր գույներ ստանալ: Ջրին ավելացնել շաքարավազ կամ աղ, հասկանալ ու բացատրել, թե ինչ տեղի ունեցավ: Եվ վերջում փորձ քարով ու թելով:

Մեկնարկը՝ հունիսի 2-ին , ժամը՝ 12:00

Անհրաժեշտ պարագաներ՝

  • գուաշ
  • վրձին
  • մեկանգամյա օգտագործման թափանցկ բաժակ
  • շաքարավազ, աղ
  • ջուր
  • քար, թել

Արդյունքում՝

Рубрика: ․․․

Գյուղական պարզ, սակայն սրտաբաց հյուրասիրություն

Հունիսի 3_ին տիար Բլեյանը աշխատանքային այցով ժամանել է Վարսերի գյուղապետարան, եղել է նաև Սևան քաղաքում ու հանդիպել Տեր Ստեփանոս քահանայի հետ։

Քանի որ, ամեն ինչ բաց ու թափանցիկ ֆորմատի մեջ է, ու նախօրոք իմանալով այցի ու նպատակի մասին, իմանալով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, կամավորական Սոնան հրավիրեց տիար Բլեյանին ու անձնակազմին իրենց տուն` մի փոքր հանգստանալու ու մաքուր օդում կտրվելու առօրյա հոգսերից։

Հրավիրված էինք նաև մենք` դպրոց_պարտեզում աշխատելու հայտագրվածներս, նաև ծնողներ, որոնք հայտագրել են իրենց երեխաներին` դպրոց_պարտեզում սովորելու համար։

Սոնայի ծնողները ջերմ հյուրընկալեցին, առատ հյուրասիրեցին։

Մի փոքր հանգստանալուց հետո, միջավայրը կրկին դարձավ գործնական։ Նորից լսեցինք տիար Բլեյանին, հասկացանք հանդիպումների արդյունքներն ու հետագան։

Ժամանակը սուղ էր ու 《Գագարին》պռոեկտի ներկայացուցիչներն էլ սպասում էին ։ Ուստի գյուղական անարատ մածունը վայելելուց հետո, մենք ` նորաթուխ սեբաստացիներս, հրաժեշտ տվեցինք փորձառու սեբաստացիներին։

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք֊ 4֊րորդ օր

Սովորողներն առօրյաի հունով առաջ են շարժվում։ Սակայն շնորհիվ ընկեր Մելինեի, երբեմն առօրյան հունից դուրս է գալիս ` բառիս դրական առումով։ Հետաքրքիր խաղերը, լողավազանը, բանաստեղծւթյուններն ու նկարչությունը երեխաների օրը հագեցած է դարձնում։

Մելինեի հետ մի փոքր քննարկումից հետո,օրն հետաքրքիր դարձնելու համար, տեխնոլոգիական նախագիծ կազմեցի ու այսօր սովորողների հետ իրականացրի այն բացօթյա միջավայրում։

Նախագիծն այն էր, որ սովորողները` ջրով լցված մեկ անգամյա օգտագործման թափանցիկ բաժակների մեջ գուաշի օգնությամբ, փորձում են նոր գույներ ստանալ։ Այդ կերպ հասկանալով, որ հոգ չէ, եթե ձեռքի տակ չկան մեզ անհրաժեշտ գույները։ Չէ՞ որ սեբաստացիները հմուտ աճպարարներ են։ Քննարկում ենք նաև ջրի բաղադրությունը, ինչ կլինի եթե ջրին ավելացնենք շաքարավազ կամ աղ։ Ինչ կլինի եթե ջրի մեջ գցենք քար կամ թել։ Այս ամենը պատկերավոր դարձնելուց հետո մի լավ քննարկում էլ արեցինք ու պատրաստվեցինք երգելու։

Рубрика: ․․․

《Գագարին》 պրոեկտ + Սևանի դպրոց ֊ պարտեզ. աշխատանքային քննարկում

Այսօր Մայր դպրոցի պուրակում տիար Բլեյանը հանդիպում֊քննարկում անցկացրեց 《Գագարին》 պրոեկտի ներկայացուցիչների հետ։

Որոշվեց կազմը, խոսվեց յուրաքանչյուրի անելիքի մասին մանրամասն։ Նրանցից յուրաքանչյուը պետք է աշխատանքային այցով լինի պրոեկտին կցված գյուղերում, մանրամասն ներկայացնի անելիքները։

Հետո անդրադարձ կատարեց Սևան մասնաճյուղի խնդիրների լուծմանը։

Գործնական այցով վաղը լինելու ենք Սևան քաղաքի Վարսեր գյուղում, հանդիպում ենք ունենալու Վարսերի գյուղապետի հետ։ Սակայն ամենահաճելին այն է, որ հյուրընկալվելու ենք մեր կամավորական Սոնայի տուն։

Рубрика: ․․․

Տիար Բլեյանն ու սևանցի քառյակը

《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի Սևան մասնաճյուղի դպրոց֊պարտեզի բացման ու նրանից բխող բոլոր խնդիրների լածման հետ կապված հացերի շուրջ քննարկումնեի համար, սևանցի կամավորներս Մեդիակենտրոնում հանդիպում ունեցանք տիար Բլեյանի հետ։

Ինչպես միշտ մեզ մոտ բաց էր ու թափանցիկ։ Իսկ մթնոլորտը`շատ ջերմ, այն աստիճան, որ մեզ միացան նաև Սուսան Մարկոսյանն ու Մարիետ Աիմոնյանը։

Տիար Բլեյանի հետ խոսեցինք տպավորությունների մասին։ Հասկացանք մեր անելիքների առաջնայինությունը։ Եղավ հարց ու պատասխան, առաջարկություն , քննարկում և այլն։

Սուսան Մարկոսյանի խորհրդով ու անմիջական միջամտությամբ կցվեցինք 《Գրական ակումբին》։

Այս ամենից հետո ևս մեկ անգամ համոզվեցինք, որ այս ամենը մեզ իսկապես պետք է։ Մենք մեզ զգում ենք մեր ափսեում։

Իսկ վերջում նշեմ նաև, որ այս ողջ ընթացքում մեր կոզքին է եղել Արմինե Թոփչյանն ու իր անբաժան ֆոտոխցիկը։

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք֊ 3_րորդ օր

Հունիսի առաջին օրն ինքնին յուրահատուկ է։ Սակայն մեր սովորողների համար այդ օրը կրկնակի յուրահատուկ դարձավ Մելինե Սիմոնյանի շնորհիվ։ Նրա անսահման էներգիայի ու նվիրվածության շնորհիվ օրը դարձավ անկրկնելի։ Ողջ օրը վազվզում էինք վեր ու վար պատրաստում էինք ճամբար։ Ծնողներն էլ անմասն չէին մնացել. անվանական թխվածքաբլիթներ էին պատրաստել ` երեխաներին ուրախացնելու համար։

Երեխաները` շոգին դիմակայելու և լողավազանում հավանալու համար, ընկեր Անիի օգնությամբ լողազգեստներով շրջում ու սպասում էին ընկեր Մելինեի կանչին։

Երբ երեխաներն եկան, ուրախությունից չգիտեին որին մոտենան, որը թողնեն հետոին։Մեկնարկն օճառեպղպջակն էր։

Մի լավ խաղալուց հետո, հերթն հասավ բուբլիկային մրցույթին։Առանց ձեռքերի օգնության, հրճվանքով կերան ու դեռ ընկերնեիին էլ օգնեցին։

Փուչիկներին էլ անցան ու քաղցրի հերթն էր։

Քաղցրը վայելեցին, հյութը խմեցին, իրենց հետևից մի լավ մաքրեցին ու վազքով լողավազան։

Ես էլ շտապեցի 《Մեդիակենտրոն》` տիար Բլեյանի հետ հանդիպման։